Երևանի «Փյունիկը», Էստոնիայի «Լեվադիան» և Լատվիայի «Վենտսպիլսը» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ
Երևանի «Փյունիկը», Էստոնիայի «Լեվադիան» և Լատվիայի «Վենտսպիլսը» չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումների արդյունքներով՝ դուրս են եկել մրցումների երկրորդ փուլ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Փյունիկը» իռլանդական «Դերրի Սիթի»-ի հետ արտագնա ոչ ոքի խաղից հետո (0։0) Երևանում՝ իր դաշտում 2։0 հաշվով հաղթանակ տարավ մրցակիցների նկատմամբ։ Չեմպիոնների կազմում Հայաստանի օգտին գոլերի հեղինակ դարձան Արսեն Ավետիսյանը և Գևորգ Ղազարյանը։
«Լեվադիան» իր դաշտում Մակեդոնիայի «Պոբեդայի» հետ խաղն ավարտեց զրոյական հաշվով։ Էստոնիայի թիմը անցավ լիգայի երկրորդ փուլ շնորհիվ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արտագնա հաղթանակի՝ 1։0։
«Վենտսփիլսը» առաջ անցավ Ուելսի «ТНС»-ից միայն մրցակցի դաշտում խփած գոլերի մեծ քանակի շնորհիվ։ Լատվիայի թիմը չորեքշաբթի հաղթանակ տարավ սեփական հարկի տակ 2։1 հաշվով, իսկ առաջին խաղում զիջեց 2։3 հաշվով։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերը տեղի կունենա հուլիսի 31-ին/ օգոստոսի 1-ին և օգոստոսի 7-ին և 8-ին։--0—