Հայաստանում «Սևանալիճ-2007» շախմատի գավաթի հաղթող է դարձել ուկրաինացի Յուրի Վովկը

16.07.2007, 12:49
Հայաստանում «Սևանալիճ-2007» շախմատի գավաթի հաղթող է դարձել ուկրաինացի Յուրի Վովկը

 

։ ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինացի Յուրի Վովկը առաջին տեղը գրավեց հուլիսի 6-ից 14-ը Մարտունի քաղաքում տեղի ունեցած «Սևանալիճ-2007» ՖԻԴԵ-ի 12-րդ կատեգորիայի շախմատի միջազգային գավաթում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայում, ինը մրցախաղում 5,5-ական միավոր են հավաքել Վովկը, Գ.Ն. Գոպալը (Հնդկաստան) և Չաո լին (Չինաստան), սակայն թայմ-բրեյքի արդյունքներում հաղթող է ճանաչվել ուկրաինացին շախմատիստը։

Չորրորդ և հինգերրորդ տեղերը հինգ միավորով կիսել են Բարտոլոմեյ Մացեյան (Լեհաստան) և Արման Փաշիկյանը (Հայաստան), նրանցից հետո կես միավոր տարբերությամբ գալիս են Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը։

Ութերորդ և իներորդ տեղերը կիսում են վրաց գորսմայստեր Դավիթ Հարությունյանը և Ավետիք Գրիգորյանը (Հայաստան), որոնք հավաքել էին 3,5-ական միավոր, և գավաթի աղյուսակը փակում է Հայաստանից Տիգրան Քոթանջյանը՝ 2,5 միավորով։--0—