ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մակեդոնիայի «Վարդարի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է
sovsport–ը` հղում անելով «Սպորտսկի Ժուռնալ»–ին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հետաքրքրում է նաև «Լեսթերին», «Վեսթ Բրոմվիչին», «Պարտիզանին», «Անդերլեխթին» և «Բրյուգեին»։
«Վարդարը» ծրագրում է 25–ամյա պաշտպանի համար ոչ պակաս, քան 700 հազար եվրո վճարել։
Համբարձումյանը հանդես է գալիս Մակեդոնիայի ակումբում 2014 թվականից, 41 խաղ է անցկացրել ակումբի կազմում, վեց գոլ է խփել։ «Վարդարի» կազմում ֆուտբոլիստը հաղթանակ է տարել Մակեդոնիայի առաջնությունում 2014-15 խաղաշրջանում, իսկ Հայաստանի հավաքականի խաղերում նրա հաշվին են գրանցված 14 խաղեր և մեկ գոլ։ -0-