ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սատարել է իր նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչին, ով որոշել է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լքելու է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը առաջիկա շաբաթվա ընթացքում:
«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Ինձ համար մեծ պատիվ է ճանանչել քեզ, Հանճար», - գրել է Մխիթարյանը Instagram-ում հրապարակված լուսանկարի տակ:
Ինչպես հայտնում է
Lenta.ru-ն` հղում անելով ESPN-ին, շվեդ հարձակվողը պետք է համաձայնեցնի Ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) ակումբներից մեկը տեղափոխվելու պայմանները: Մարզիչ Ժոզե Մոուրինյուն թույլ է տվել Իբրահիմովիչին լքել թիմը հանուն ամերիկյան լիգայի հետ համաձայնագրի: Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Լոս Անջելես Գելաքսին»:-0-