Շարունակեք նույն ոգով. Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է հայ մարզիկների ելույթներին

01.08.2024, 11:25
Ալեքսիս Օհանյանը Օլիմպիական խաղերի ընթացքում հետևում է հայ մարզիկների ելույթներին
Շարունակեք նույն ոգով. Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է հայ մարզիկների ելույթներին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր, լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը Օլիմպիական խաղերի ընթացքում հետևում է հայ մարզիկների ելույթներին, հայտնում է «Արմենպրեսի» թղթակիցը:

«Շարունակեք նույն ոգով: Տեսա նաև այն հաղթանակը, որ տոնվեց բրիտանացի մարզիկի դեմ բռնցքամարտում: Շատ տպավորված եմ: Հայաստանի նման երկրի համար այս կերպ հանդես գալը մեծ արժեք ունի: Եկեք հպարտ լինենք»,- ասել է Օհանյանը:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի4-ին: 

Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում: