Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

10.11.2025, 18:17
Չորրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը
Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել  ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս են եկել 2025 թ.-ի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան, չորրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ: Նախորդ խաղափուլում Ֆրեդերիկը պայքարից դուրս է թողել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին:

Գաբրիել Սարգսյանը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ:

Չորրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Լևոնի մրցակիցն է Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկը, իսկ Սամուելի մրցակիցը՝ Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչին:

Չորրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Նշենք, որ Հնդկաստանի Գոա նահանգում նոյեմբերի 1-ից 26-ը ընթանում է 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը։