Շախմատիստուհի Նվարդ Հայրապետյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի առաջին նորման

17.10.2025, 18:02
Շախմատիստուհի Նվարդ Հայրապետյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի առաջին նորման
Շախմատիստուհի Նվարդ Հայրապետյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի առաջին նորման

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Շախմատիստուհի Նվարդ Հայրապետյանը լրացրել է կանանց միջազգային վարպետի առաջին նորման։

Ինչպես հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան, Նվարդ Հայրապետյանը շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնության շրջանակում է լրացրել կանանց միջազգային վարպետի իր առաջին նորման:

Նվարդը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր, զբաղեցրել 13-րդ տեղը և բարելավել իր վարկանիշը 134 կետով:

Նշենք, որ հոկտեմբերի 3-16-ը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անահիտ Մկրտչյանը (+196,8 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+134 կետ)։