Շախմատի հավակնորդների մրցաշարի 9–րդ տուր. Անանդ–Արոնյան (ՈւՂԻՂ)

21.03.2016, 15:31
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի 9–րդ տուրում ուժերը չափում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Արոնյանը խաղում է սև խաղաքարերով։
Շախմատի հավակնորդների մրցաշարի 9–րդ տուր. Անանդ–Արոնյան (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի 9–րդ տուրում ուժերը չափում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Արոնյանը խաղում է սև խաղաքարերով։ 

9–րդ տուրի մնացած հանդիպումներն են Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Պետեր Սվիդլեր (Ռուսաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)։ 

Ութ տուրերից հետո Արոնյանն ու Կարյակինը 5–ական միավորով կիսում են առաջին–երկրորդ տեղերը, նվազագույն տարբերությամբ նրանց են հետևում Կարուանան և Անանդը, կես միավոր պակաս է վաստակել Գիրին։ Պետեր Սվիդլերը վաստակել է 3,5 միավոր, Նակամուրան` 3, Տոպալովը` 2,5 միավոր։ 

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–