Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունում 5 հայ շախմատիստներ ունեն 100%-անոց արդյունք

06.10.2025, 16:24
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունում հինգ հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի
Շախմատի աշխարհի  պատանիների և աղջիկների առաջնությունում 5 հայ շախմատիստներ ունեն 100%-անոց արդյունք

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հինգ հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն`

- Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 պատանիներ),

-Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ),

-Մանվել Առաքելյանը (մինչև 14 պատանիներ),

-Անի Ավետիսյանը (մինչև 16 աղջիկներ) և

-Գաբրիելա Հարությունյանը (մինչև 14 աղջիկներ):

Վաչե Հովակիմյանը (մինչև 16 պատանիներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 14 պատանիներ) և Անահիտ Մկրտչյանը (մինչև 16 աղջիկներ) ունեն 1.5 միավոր:

3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Նշենք, որ Հոկտեմբերի 4-ից 15-ը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Առաջնությունը անցկացվում է 6 տարիքային խմբերով՝ մինչև 18, 16, 14 տարեկան պատանիներ և մինչև 18, 16, 14 տարեկան աղջիկներ: