ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվելու սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունը, 27 հավաքածու մեդալների համար կպայքարեն նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը:
Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի' միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:
Չեմպիոնատը հոբելյանական 40-րդն է և առաջինը, որ տեղի է ունենալու աֆրիկյան մայրցամաքում:
Սամբոյի աշխարհի առաջնություններն անց են կացվում 1973 թվականից և բնական է մինչև Հայաստանի Հանրապետության անկախացումը մեր մարզիկները ընդգրկվում էին ԽՍՀՄ հավաքականում:–0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում