Ռուսաստանաբնակ մարմնամարզիկ Սեդա Թութխալյանն Օլիմպիադային ազատ վարժությունը կատարեց «Արցախ» երաժշտության ներքո
00:04
08 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին ազատ վարժությունը կատարեց Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:
Թութխալյանը հանդես եկավ որակավորման փուլին շաբաթ օրը: Նրա ելույթի տեսանյութը հրապարակված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքում:
17-ամյա գյումրեցի Սեդա Թութխալյանը 2014 թ.-ի պատանեկան Օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն է, 2015 թ.-ի Բաքվի Եվրոպայի խաղերի հաղթող և մրցանակակիր: -0-
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում