Ռոնալդուն հայտնել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իր համար վերջինը կլինի։
«Այո՛, անկասկած։ Ես կլինեմ 41 տարեկան, և կարծում եմ՝ կլինի ճիշտ ժամանակը», - ասել է Ռոնալդուն ֆրանսիական RMC Sport ռադիոկայանին՝ Ռիադում զբոսաշրջային ֆորումի ժամանակ տեսակապով պատասխանելով հարցին։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պատրաստվում է ավարտել աշխարհի առաջնություններում մասնակցության 20-ամյա պատմությունը։ Նա աշխարհի առաջնությունում իր նորամուտը նշել է 2006 թվականին Գերմանիայում։
Պորտուգալիայի հավաքականի ավագի խոսքով՝ կարիերայի ավարտը սարերի հետևում չէ։ «Անկեղծ ասած, երբ ես ասում եմ «շուտով», ի նկատի ունեմ ևս մեկ կամ երկու տարի», - նշել է նա։
Պորտուգալիան վստահորեն գլխավորում է իր ընտրական խումբը և կարող է ապահովել իր տեղը Աշխարհի առաջնությունում Իռլանդիայի դեմ առաջիկա խաղում։
Ռոնալդուին այդպես էլ չի հաջողվել ազգային հավաքականին հաղթանակի բերել Աշխարհի առաջնությունում, չնայած 2006 թվականին թիմը հասավ կիսաեզրափակիչ՝ պարտվելով Ֆրանսիային։ Ռոնալդուն, սակայն, հաղթել է Եվրո 2016-ում։

