Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
18.04.2025,
09:11
81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 81 կգ քաշային հայ ծանրորդը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ), հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150 կգ, ապա 155 կգ և 158 կգ կշռող ծանրաձողերը։
Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրել է 185 կգ կշռող ծանրաձողը և այս ձևում 4-րդն էր: