ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Երկրպագուները գոհ են մնացել հայ ֆուտբոլիստի խաղից և մեկնաբանել այն, գրում է
armsport.am-ը:
@sendil_ajith
«Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը»:
@BugsyIRL
«Միանշանակ ամառային լավագույն տրանսֆերը»:
@BollardMicheal
«Հերթական գեղեցիկ գոլը և հիանալի խաղը նրա կողմից: Ինչպիսի հաղթանակ, հիանալի է հայտնվել կիսաեզրափակչում»:
@Tonnygift
«Հենրիխը կախարդանք է ստեղծում»:
@DarthDanny
«Հայ Ռայան Գիգսը»:
@PMLEGEND
«Միկին սիրում է Եվրոպա լիգան»: