ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ելնելով անվտանգության նկատառումներից, չի մեկնել Բաքու` Եվրոպայի Լիգայի շրջանակում «Գաբալա» ակումբի հետ հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդում է espnfc.com–ը։
«Մենք միասին ենք որոշում ընդունել։ Եթե սա կիսաեզրափակիչ լիներ, հնարավոր է, այլ որոշում ընդունեինք։ Սա բոլորիս համար լավագույն որոշումն է։ Զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել այն եզրակացության, որ բոլորիս համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա հանդիպումը», – Բաքու մեկնելուց առաջ օդանավակայանում ասել է գերմանական ակումբի տնօրեն Հանց–Յոախիմ Վատցկեն։
«Գաբալա»–«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22–ին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում