ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն ազատվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, ասվում է ակումբի կայքում։
Ինչպես հայտնում է
lenta.ru–ն, ակումբում շնորհակալություն են հայտնել Մոուրինյուին աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագայում։
Հայտարարությունում նշվում է, որ շուտով կնշանակվի մարզչի պաշտոնակատար, մինչև որ ղեկավարությունը մարզչի հարմար թեկնածություն գտնի։ -0-