Մոուրինյու. Մխիթարյանը հասկացել է իմ և իր նախորդ մարզիչների տարբերությունը
27.12.2016,
15:01
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի հարմարվելու գործընթացի մասին:

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հարմարվելու գործընթացի մասին, գրում է armsport.am–ը։
«Յուրաքանչյուր խաղացող տարբեր է: Ընթացիկ մրցաշրջանում ավելի բարդ իրավիճակ եմ ունեցել, քան Քարիմ Բենզեմայի կամ Անտոնի Մարսիալի հետ էր, դա Մխիթարյանն էր»,– ասել է պորտուգալացի մասնագետը։
Սակայն, ինչպես նշել է Մուորինյուն, «Հենրիխը լիովին բացվել է և լիովին հասկացել է տարբերությունն իմ և իր ունեցած այլ մարզիչների միջև: Պրեմիեր լիգայի պահանջների տարբերությունն Ուկրաինայի առաջնության կամ նույնիսկ Բունդեսլիգայի հետ կայանում է խաղալու փիլիսոփայության տարբերության մեջ»։
Ըստ մարզչի, Մխիթարյանը շատ է աշխատել առանց խաղալու, շատ է աշխատել հասնելու համապատասխան մակարդակի:
«Բոլորի համար հանկարծակի Միկին մի քանի հանդիպում անցկացրեց, երբ ոչ ոք չէր սպասում նրա մասնակցությանը, և Մխիթարյանը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր, նա ֆենոմենալ էր: Մարդիկ հասկացան, որ դաշտից դուրս անցկացրած ժամանակը նրան օգնել է որպես խաղացող ավելի լավը դառնալ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «SFR Sport»-ը: -0-