436.65
4.37
404.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյանն ասաց, որ չի մեկնի Բաքու ԵԼ–ի եզրափակչին, «Արսենալը» հանդես է եկել հայտարարությամբ (ՖՈՏՈ)

15:53
21 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալ»–ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի` «Չելսի»–ի հետ եզրափակիչ խաղին, որն անցկացվելու է Բաքվում։ Այդ մասին հայտարարությունը տեղադրվել է «Արսենալ»–ի պաշտոնական կայքում։

Մայիսի 29–ին Բաքվում կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղն «Արսենալ»–ի և «Չելսի»–ի միջև։

««Արսենալ»–ը մանրակրկիտ ուսումնասիրել է Մխիթարյանի մասնակցության տարբերակներն առաջիկա խաղին, ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ հարցի քննարկումից հետո որոշվել է, որ նա չի մեկնի Բաքու»,– ասվում է ակումբի կայքում։

Նշվում է, որ «Արսենալ»–ը նամակ է գրել ՈՒԵՖԱ–ին և խորը մտահոգություն է հայտնում իրավիճակի վերաբերյալ։ «Հենրիխը մեր ակումբի առանցքային խաղացողներից է, այդ իսկ պատճառով դա մեծ կորուստ է։ Շատ տխուր իրավիճակ է, քանի որ ֆուտբոլիստի կարիերայում եզրափակիչներ հազվադեպ են լինում»,– ասվում է «Արսենալ»–ի հայտարարությունում։
Ինքը` Մխիթարյանը, մեկնաբանել է իրավիճակն իր Facebook-ում։



«Դիտարկելով բոլոր ընթացիկ տարբերակները` մենք ստիպված եղանք բարդ որոշում կայացնել, որ ես թիմի հետ չմեկնեմ Եվրոպա լիգայի եզրափակչին»,– նշել է ֆուտբոլիստը։

Նա հայտնել է, որ այս մակարդակի խաղերն այդքան էլ հաճախ չեն լինում ֆուտբոլիստների կյանքում։ «Պետք է խոստովանեմ, որ շատ ցավալի է ինձ բաց թողնել այս խաղը։ Երկրպագելու եմ իմ թիմակիցներին։ Եկեք այս (գավաթը) տուն բերենք»,– գրել է Մխիթարյանը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԳՆ–ն հայկական արմատներով երկրպագուների` Ադրբեջան մտնելու արգելքը ռասիզմ է անվանել։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Տագիզադեն խոստացել էր երաշխավորել «Արսենալ»–ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում գտնվելու ընթացքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին