Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է
20.01.2017,
13:06
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է հետֆորգյուսոնական ժամանակահատվածում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործարքը «Մանչեսթեր Յունայթեդ»–ի լավագույն տրանսֆերների եռյակում է ակումբի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո։
Sky Sports պորտալի հարցման համաձայն, Մխիթարյանը հավաքել է 2.3 հազար ձայն։ Առաջին հորիզոնականում շվեդ Զլատան Իբրահիմովիչն է` 2.6 հազար ձայնով, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան 2.5 հազար ձայնով, գրում է armsport.am կայքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել է որպես ակումբի խաղացող 2016 թվականի հուլիսի 6–ին։
Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» մոտ է անցել Դորտմունդի «Բորուսիայից»` «ՄՅու»–ի հետ մեկ տարվա երկարացման հնարավորությամբ քառամյա պայմանագիր ստորագրելով։ -0-