Մխիթարյան. ես փորձում եմ օրինակ դառնալ Հայաստանի համար

13.02.2017, 19:14
Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին:
Մխիթարյան. ես փորձում եմ օրինակ դառնալ Հայաստանի համար
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել BBC-ին, որում պատմել է Հայաստանում իր կյանքի, տարբեր մարզիչների հետ աշխատանքի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է ցանկանում դառնալ Հայաստանի և ողջ հայության մասին։

Հոր մահը և պատասխանատվությունը

Մխիթարյանի հայրը` ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, վաղ է մահացել։ Հենրիխը պատմել է, թե ինչպես է դա անդրադարձել իր ճակատագրի և ֆուտբոլիստի ամբիցիաների վրա։

 - рис.1

«Ես պատասխանատվություն զգացի ոչ միայն ընտանիքիս, այլ նաև Հայաստանի, ողջ հայության համար օրինակ լինելու հարցում։ Ես փորձում եմ օրինակ լինել նրանց համար, հպարտության օրինայ»,– ասել է Մխիթարյանը։

Դժվար մանկությունը Հայաստանում

 - рис.2

Իր մանկության մասին ֆուտբոլիստն այսպես է ասում. «Դա շատ ծանր էր։ Երբ ապրում էի Հայաստանում, երկրում շատ էին հարևան Ադրբեջանի հետ խնդիրները։ Մենք պատերազմական վիճակում էինք։ Ֆուտբոլիստ դառնալը և արտերկիր մեկնելը շատ բարդ էր, քանի որ ես, ինչպես ցանկացած քաղաքացի, պարտավոր էի ծառայել բանակում»,– ասել է Մխիթարյանը։

«Բորուսիա» և Յուրգեն Կլոպ

«Շնորհակալ եմ Յուրգեն Կլոպին, որովհետև նա ինձ ուկրաինայան «Շախտյորից» վերցրեց և շատ բան արեց, որ ես ավելի լավը դառնամ։ Կլոպն աշխատել է իմ անձնային որակների և հոգեբանական կայունության ուղղությամբ, որովհետև ես սրտնեղած էի մի շարք անհաջող խաղերից հետո»,– ասել է մարզիկը։

 - рис.3

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարզչին նրա համար, որ Կլոպը նրան ցույց է տվել, թե ինչպես գտնել դրա լուծումը։

Ինչու «Մանչեսթեր Յունայթեդ»

«Անշուշտ, Չեմպիոնների լիգայում խաղալը երջանկություն է։ Բայց կա այդ մրցաշարին մասնակցելուց ավելի կարևորը։ Ես ինքս ինձ համար նոր մարտահրավեր էի ուզում։ Ես չէի ուզում կարիերայի ավարտից հետո բազկաթոռին նստած մտածել, որ բաց թողեցի այդպիսի հնարավորությունը», – նշել է Մխիթարյանը։

 - рис.4

Չնայած, որ, մնալով «Բորուսիայում», նա կարող էր մասնակցել Չեմպիոնների լիգային, Մխիթարյանը, այնուամենայնիվ, նախընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» մասին. մենք կհասնենք առաջատար քառյակին>>

«Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, չնայած, որ մասնակցում է Չեմպիոնների լիգային, թե ոչ։ Չէի կարող բաց թողնել այդ ակումբում խաղալու հնարավորությունը»,– ասել է ֆուտբոլիստը։

Դժվարությունները Ժոզե Մոուրինյուի հետ

«Սկզբում ոչ մեծ դժվարություններ ունեինք։ Երբ նոր մարզիչ ունես, դա այդքան էլ դյուրին չէ։ Դու փորձում ես սովորել նրա պահանջներին, հարմարվել նոր թիմին, նոր մարզական ընթացքին։ Այնուհետև, նոյեմբերից սկսած, հաղթանակները մեկնարկեցին»,– ասել է Մխիթարյանը։

 - рис.5

«Ես շարունակում էի մարզվել և համբերատար սպասում էի իմ հնարավորությանը։ Վստահ էի, որ իմ ժամանակը կգա, և ես ևս մեկ հնարավորություն կունենամ։ Յուրաքանչյուրս այս կյանքում իր հնարավորությունն է ստանում, բայց յուրաքանչյուրը չէ, որ օգտագործում է այն»,– ասել է հայ մարզիկը։

Մխիթարյան. ամեն ինչ քո գլխում է, պետք է շարունակես լավատես լինել>>

Պոլիգլոտ

Մխիթարյանը խոստովանել է, որ իր գլխավոր լեզուն մայրենին է` հայերենը, որը նա առաջին հերթին է սովորել։

 - рис.6

«Այնուհետև ես սովորեցի ռուսերեն, որովհետև տատիս ռուս է։ Անգլերեն սովորել եմ դպրոցում, իսկ ֆրանսերեն, երբ ապրել եմ Ֆրանսիայում։ Չորս ամիս Բրազիլիայում ապրելու ընթացքում սովորեցի պորտուգալերենը»,– ասել է Մխիթարյանը։ Մարզիկը գերմաներենի սկսել է տիրապետել Գերմանիայում խաղալու ժամանակ։ -0-