«Մեսսիի էֆեկտը»․ ֆուտբոլիստի հրապարակած մեկ կադրի արդյունքում Coca-Cola Co․-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են 4,5%-ով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ազդեցությունն իսկապես վախեցնող է։
Հունվարի 7-ին հրապարակվել են կադրեր, թե ինչպես է արգենտինացի ֆուտբոլիստը գինին խառնում Sprite–ի հետ։ Դրանից հետո Coca-Cola Co․-ի բաժնետոմսերը, որին պատկանում է ըմպելիքի բրենդը, բարձրացել են շուրջ 4,5%-ով, ինչը համարժեք է 12,9 միլիարդ դոլարի։
Նշենք, որ այս երևույթը սոցցանցերում արդեն ստացել է «Մեսսիի էֆեկտ» անվանումը։ Ի դեպ, գինին գազավորված ըմպելիքի հետ խառնելը բավականին տարածված սովորույթ է Արգենտինայում և Իսպանիայում, հայտնի է որպես Tinto de Verano կամ Kalimotxo):
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես Ռոնալդուն Եվրո-2020-ի ժամանակ մի կողմ դրեց «Կոկա-Կոլայի» շիշը, ինչից հետո ընկերության բաժնետոմսերն ընկան շուրջ 1,6%-ով։ Ստացվում է՝ արգենտինացին այստեղ էլ է գերազանցել պորտուգալացուն։


