Մեսսի՞, թե՞ Ռոնալդո. նրանցից ո՞վ կարիերայում ավելի շատ նվաճումներ ունի
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2026 թ.-ի Աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, իր համար վերջինը կլինի։
RBK Sport-ը հետադարձ հայացք է գցել պորտուգալացու նվաճումներին և համեմատել դրանք իր գլխավոր մրցակցի՝ Լիոնել Մեսսիի ցուցանիշների հետ։
Ընդհանուր վիճակագրության առումով Ռոնալդուն գերազանցում է Մեսսիին, ինչը բացատրվում է նրա անցկացրած խաղերի ավելի մեծ թվով։ Այնուամենայնիվ, խաղացողների միջև հեթ-տրիկների տարբերությունը փոքր է. Ռոնալդուն ունի վեցից ավելի։
Այնուամենայնիվ, գավաթների նվաճման առումով Ռոնալդուն զիջում է արգենտինացուն՝ 14-ից 22։ Մեսսին իր կարիերայի ընթացքում նվաճել է «Ոսկե գնդակը» ութ անգամ, ինչը մնում է ռեկորդային։ Պորտուգալացին նրանից երեք գավաթ է հետ մնում։
Աղբյուրի տեղեկացմամբ, եթե նայենք Forbes-ի վերջին տասը տարիների եկամուտների վիճակագրությանը, Ռոնալդուն զգալիորեն գերազանցում է Մեսսիին. նրա ընդհանուր եկամուտը այդ ժամանակահատվածում կազմել է մոտավորապես 1,488 միլիոն դոլար, մինչդեռ Մեսսիինը` 1,228 միլիոն դոլար։

