Մարտիկը պարտությունից հետո բռնել է մրցավարի ոտքից և համարյա տապալել գետնին (ՎԻԴԵՈ)
20:14
28 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անսովոր միջադեպ է տեղի ունեցել Bellator 232 մրցաշարում` Մարկուս Սուրինի և Դևին Պաուելի գոտեմարտի ժամանակ։
Ինչպես հայտնում է life.ru–ն, 38–ամյա ամերիկացի մարտիկ Մարկուս Սուրինը 31–ամյա Դևին Պաուելին երկրորդ ռաունդում պարտվել է խեղդող հնարքով։ Սուրինը չի հասցրել ուշքի գալ և ապակողմնորոշվածության վիճակում բռնել է մրցավարի ոտքը և բաց չի թողել։ -0-