415.57
4.67
386.18
+29
Եղանակը Երևանում
Հայ

Մարիա Շարապովան հայտնվել է Roland Garros մրցաշարի մասնակիցների ցուցակում

19:06
13 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ում դոպինգ նմուշում այս տարվա սկզբին հայտնաբերվել էր արգելված մելդոնիում, ընդգրկվել է 2016 թվականի մայիսի 16—ից հունիսի 5–ը Փարիզում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկի` Roland Garros մրցաշարի հայտում։

Շարապովայի ազգանունը մրցաշարի մասնակիցների ցուցակում է, որը հրապարակվել է մրցումների պաշտոնական կայքում, գրում է РБК–ն։

Իր դոպինգ նմուշի դրական արդյունքների մասին Շարապովան հայտարարել էր մարտի 7–ին։ Մարտի 12–ից նրան հեռացրել էին մրցումներից, իսկ Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) դատավարություն է սկսել մարզիկի նկատմամբ։

Ապրիլի 13–ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ճշտել է մարզիկների արյան մեջ մելդոնիումի թույլատրելի պարունակությունը։ Այսպես, եթե դոպինգ նմուշը վերցրել են մինչև 2016 թվականի մարտը, և արգելված նյութի պարունակությունը չի գերազանցում 1 մկգ–ն 1 մլ արդյան մեջ, ապա դա թույլատրելի ցուցանիշ է։ Իսկ եթե նմուշը վերցրել են մարտի 1–ից հետո, և մելդոնիումի խտությունը գերազանցում է 1 մկգ–ն, կամ եթե նմուշը վերցրել են մինչև մարտի 1–ը, և մելդոնիումի պարունակությունն արյան մեջ կազմել է 1–ից 15 մկգ, ապա օրինախախտ մարզիկի որոկազրկման մասին որոշում պետք է կայացնի ֆեդերացիան։

Դրանից հետո Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը նշել է, որ Շարապովան կարող է ներում ստանալ և մասնակցել Ռիո դե Ժանեիրոյի Օլիմպիական խաղերին, որոնք կկայանան 2016 թվականի օգոստոսին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Հունիսի 2023
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
19:37
08 Հունիսի 2023
Կտրամադրվի մոտ 50մլն դրամ. Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն
13:48
08 Հունիսի 2023
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ