ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդն» իր կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ագագ Հենրիխ Մխիթարյանի փոխարինող է փնտրում և, կարծես թե, գտել է Իսպանիայում։
Ինչպես հայտնում է բրիտանական
Express պարբերականը, որպես փոխարինող «կարմիր սատանաների» ղեկավարությունը դիտարկում է 26–ամյա ֆրանսիացի Անտուան Գրիզմանին, ով հանդես է գալիս իսպանական «Աթլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում։
Մանչեսթերի ակումբը վաղուց է հետևում ֆրանսիացուն, սակայն չէր կարող իրեն այդպիսի տրանսֆեր թույլ տալ։ Իսկ այժմ ակումբը կարծես թե կրկին պայքար է սկսել խաղացողի համար, ինչպես և իսպանական «Բարսելոնան» ու«Ռեալ Մադրիդը» ։
Պարբերականը նշում է, որ այս ֆուտբոլային խաղաշրջանից ի վեր, ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյուն կորցրել է հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ վերջինիս վատ ֆիզիկական պատրաստվածության պատճառով։
Ինչպես նշում է պարբերականը, հղում անելով The Sun–ի աղբյուրին, Մխիթարյանն ակտիվ պայքար է մղում ակումբում իր կարիերան շարունակելու համար։
«Հենրիխը համառ աշխատանք է տանում, որպեսզի անցած տարվա համեմատ վերադառնա իր մարզական պատրաստվածության մակարդակի։ Սակայն, ակնհայտ է, որ խնդիրները դեռ առկա են», – ասել է պարբերականի աղբյուրը։
Загружается новость ...
"Право"
Անհրաժեշտ է նշել նաև այն, որ Մանչեսթերը հետաքրքրում է Գրիզմանին նաև իր հայրենակից Փոլ Պոգբայի հետ խաղալու հնարավորության տեսանկյունից, ինչպես նաև նհարավորություն` հետևել իր կուռք Դևիդ Բեքհեմին։
Հենրիխ Մխիթարյանը տեղափողվել է «Մանչեսթեր Յունայթեդ» Դորտմունդի «Բոռուսիայից», որտեղ նա հանդես էր գալիս 2013 թվականից, 2016 թվականի ամռանը` կնքելով քառամյա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 42 մլն եվրո։ –0–