436.65
4.37
404.34
+3
Եղանակը Երևանում
Հայ

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը երաշխավորել է Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում

11:31
21 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Տագիզադեն խոստացել է երաշխավորել «Արսենալ»–ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում գտնվելու ընթացքում, որտեղ մայիսի 29–ին իր թիմը կխաղա անգլիական «Չելսի»–ի հետ Եվրոպա Լիգայի եզրափակչում։

Ինչպես գրում է ՏԱՍՍ–ը, հղում անելով բրիտանական Sky Sports հեռոըսռաալիքին, Տագիզադեն Մխիթարյանին առաջարկել է անմիջապես իր հետ կապվել, որ ինքը կարողանա երաշխավորել նրա անվտանգությունն Ադրբեջանում։ «Ուրախ կլինեիր, եթե նա ինձ հետ խոսեր»,– ասել է Տագիզադեն։

Загружается новость ... "Право"

«Նրա [Մխիթարյանի] խնդիրն այն է, որ նա այցելել է Ադրբեջանի օկուպացված մասը (Լեռնային Ղարաբաղ) առանց երկրի կառավարության թույլտվության։ Դա հետևանքներ ունի, այդ թվում` կառավարության սև ցուցակում հայտնվելը։ Բայց նրա անվտանգությունը երաշխավորվում է»,– ավելացրել է Ադրբեջանի դեսպանը։

Ավելի վաղ ֆուտբոլային ասոիցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել էր, որ կապահովի 30–ամյա ֆուտբոլիստի անվտանգությունը և կօգնի վիզա ստանալ Ադրբեջան մուտք գործելու և այլ փաստաթղթեր ձևակերպելու հարցում։

«Արսենալ»–ի ղեկավարությունը համարում է, որ դեռևս էական ռիսկ կա, քանի որ Մխիթարյանին առնչվող ցանկացած իրավիճակ հյուրանոցում կամ քաղաքով ուղևորությունների ժամանակ կարտացոլվի թիմի վրա։ Եվրոպա լիգայի եզրափակչին ֆուտբոլիստի մասնակցության վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ, երբ թիմը Բաքու պատրաստվի մեկնել մայիսի 25–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը
15:40
17 Հունվարի 2024
ՀՀ–ում նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել․ Նիկոլա Անելկա (ՖՈՏՈ)
Նիկոլա Անելկան Երևանում է․ ՖՈՏՈ
14:22
16 Հունվարի 2024
«Ռոման» պաշտոնանկ արեց Մոուրինյուին
Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռացվեցին «Ռոմայից»
10:46
16 Հունվարի 2024
Հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան․ քննարկվում է Ֆուտբոլային ակադեմիայի հիմնում
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան գալիս է Հայաստան
09:44
16 Հունվարի 2024
Մեսսին 2023թ․–ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
FIFA–ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին