Լևոն Արոնյանը մնացել է ՖԻԴԵ–ի վարկանիշի 5–րդ հորիզոնականում

01.08.2016, 16:58
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն օգոստոսի 1–ի դրությամբ մնացել է ՖԻԴԵ–ի վարկածով աշխարհի վարկանիշների հարյուրյակի հինգերորդ տեղում:
Լևոն Արոնյանը մնացել է ՖԻԴԵ–ի վարկանիշի 5–րդ հորիզոնականում
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն օգոստոսի 1–ի դրությամբ մնացել է ՖԻԴԵ–ի վարկածով աշխարհի վարկանիշների հարյուրյակի հինգերորդ տեղում, ասվում է կազմակերպության կայքում։

Արոնյանի վարկանիշն այսօր կազմել է 2792։

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշն առաջվա պես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2857), նրան հետևում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավը (2819), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2808)։

ՖԻԴԵ–ի վարկանիշում են Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ` Վլադիմիր Հակոբյանը 62–րդ տեղում է (2675), Գաբրիել Սարգսյանը` 70–րդ տեղում (գործակիցը` 2670) և Սերգեյ Մովսիսյանը` 79–րդ տեղ (2666)։

Կանանց թոփ–100–ում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (37-րդ տեղ, 2444) և Լիլիթ Մկրտչյանը (40-րդ հորիզոնական, 2439)։
-0-