Լևոն Արոնյանը կրկին կպայքարի շախմատի աշխարհի Գավաթի համար

17.08.2019, 17:24
Չորս գրոսմայստերներ Հայաստանից կպայքարեն ՖԻԴԵ 2019-ի շախմատի աշխարհի Գավաթի համար
Լևոն Արոնյանը կրկին կպայքարի շախմատի աշխարհի Գավաթի համար
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չորս գրոսմայստերներ Հայաստանից կպայքարեն ՖԻԴԵ 2019-ի շախմատի աշխարհի Գավաթի համար Խանտի Մանսիյսկում, ասվում է մրցաշարի պաշտոնական կայքում:

Բացի Լևոն Արոնյանից, մրցաշարում հայ շախմատային դպրոցը կներկայացնեն գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսիսյանը:

Գավաթի համար պայքարի են պատրաստ նաև հայազգի օտարերկրացի երկու շախմատիստներ` Սամուել Սևյանն ԱՄՆ-ից և Կրիկոր Սևագ Մեխիթարիանը Բրազիլիայից:

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը կանցկացվի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը: 47 երկրների 128 շախմատիստներ կխաղան 7շրջանով նոքաութ համակարգով: Ֆինալիստները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կստանան: -0-