ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անցել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (АТР) Masters մրցաշարի քառորդ եզրափակիչ, որն անցկացվում է Մոնրեալում։
РБК–ի հաղորդմամբ, մրցումների երրորդ ռաունդի խաղի արդյունքներով, ռուսաստանցին երեք սեթերում առաջ է անցել կանադացի հակառակորդ Ֆելիքս Օժե–Ալյասիմից։ Խաղն ավարտվել է 6:7 (7:9), 7:5, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 52 րոպե։
Քառորդ եզրափակչում Խաչանովը հանդիպելու է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։ -0-