Իտալական ֆուտբոլային ակումբը հանդես կգա 6-ամյա տղայի ստեղծած դիզայնով մարզաշապիկով (ՖՈՏՈ)
01.05.2020,
13:25
Ծիածան և գնդակով դելֆին․ իտալական ֆուտբոլային ակումբը կրելու է 6-ամյա տղայի ստեղծած դիզայնով մարզաշապիկ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Իտալական «Պասկարա» ֆուտբոլային ակումբը կրելու է վեցամյա տղայի ստեղծած դիզայնով վերնաշապիկներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Տղան՝ Լուիջի Դ’Ագօստինյոն հաղթել է թիմի երիտասարդ երկրպագունիեր համար կազմակերպված մրցույթում, որի նպատակն է եղել մեղմացնել կորոնավիրուսի պատճառով մեկուսացման ժամանակ առաջացած ձանձրույթը։
Загружается новость ...
"Право"
Մրցույթի նշանաբանն է եղել «հարվածիր Covid-19-ին»։
Թիմը տղայի նկարած դելֆինով վերնաշապիկները կկրի հաջորդ խաղաշրջանում։
«Պեսկարան» կամ «Դելֆինո Պեսկարան 1936» (իտալ.՝ Delfino Pescara 1936), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է՝ տեղակայված Պեսկարա քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1936 թ.ին։ Ներկայումս հանդես է գալիս իտալական Սերիա B-ում։ Ակումբը 6 մրցաշրջան է անցկացրել Սերիա A-ում։
Ակումբի թալիսմանը դելֆին է. ակումբը խաղում է Ադրիատիկ առողջարանային քաղաքում, որը հայտնի է իր լողափերով:-0-