ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, ով համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական
կայքը:
Նա պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար, հայտնում է աղբյուրը։
Загружается новость ...
"Право"
Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: Նա 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում:
Մինյանոն 8 տարի աշխատել է նաեւ Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիկթաշում» և իսպականան «Ռասինգում», իսկ իսպանացու նախորդ աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը: -0-