571.78
6.24
488.41
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

5 փաստ Հայաստանի՝ որպես շախմատային գերտերություն լինելու մասին

16:46
20 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայերի հետաքրքրվածությունը շախմատի հանդեպ հայտնի է վաղուց: Հայաստանում թե՛ երիտասարդները, և թե՛ ծերերը սիրում են այս հին ինտելեկտուալ խաղը: Երկրում կան մեծ թվով շախմատի դպրոցներ և մասնավոր խմբակներ, որոնց ներկայացուցիչները պարբերաբար մրցանակներ են նվաճում առաջնություններում և մրցաշարերում:

Այսօր՝ հուլիսի 20-ին, աշխարհը նշում է շախմատի համաշխարհային օրը, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2019 թվականի դեկտեմբերին: Տոնը նվիրված է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) ձևավորման հերթական տարեդարձին:

1. «Երկաթե» Տիգրան Պետրոսյանը և «Կործանիչ» Կասպարովը

Շախմատի աշխարհի 16 չեմպիոններից 2-ը՝ Տիգրան Պետրոսյանն ու Գարի Կասպարովը, հայ են ։

Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին` ճանաչված շախմատային տեսաբանին, փիլիսոփայական գիտությունների թեկնածուին, անվանել են «Երկաթե Տիգրան»: Նա հայտնի է որպես ֆենոմենալ ինտուիցիա ունեցող ստրատեգ, գրեթե անպարտելի է իր լավագույն տարիներին:

Իսկ լեգենդար Գարի Կասպարովը, ով ստացել է «Մեծ կործանիչ» մականունը և 22-ին նվաճելով շախմատային թագը, դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատի թագավորը: 1985-ին Կասպարովը հաղթել է Անատոլի Կարպովին ՝ դառնալով աշխարհի 13-րդ չեմպիոն:

Նա միանձնյա գլխավորել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը 1985 թվականից մինչև 2006 թվականը՝ երկու կարճ ընդմիջումով: 1999-ին նրա անձնական վարկանիշը հասավ ռեկորդային աստիճանի (2851 միավոր), որը պահպանվել է 13,5 տարի, մինչև նորվեգացի Մագնուս Կարլսենի` գործող աշխարհի չեմպիոնի կողմից նոր ռեկորդի սահմանելը: 2005-ին Կասպարովը հայտարարեց շախմատի իր կարիերայի ավարտը և սկսեց զբաղվել քաղաքականությամբ:

2. Եռակի օլիմպիական չեմպիոններ

Հայաստանը բազմիցս հաստատել է իր կարգավիճակը որպես շախմատային գերտերություն: Այսպիսով, Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանի գլխավորությամբ երեք անգամ հաղթել է օլիմպիական խաղերին. 2006-ին` Թուրինում, 2008-ին` Դրեզդենում և 2012-ին`Ստամբուլում:

Կանանց հավաքականի հաջողությունները մի փոքր ավելի համեստ են: Այնուամենայնիվ, հայ շախմատիստուհիների նվաճումներից է 2003-ին Եվրոպայի թիմային առաջնությունում տարած հաղթանակը: Իսկ 2006-ին Երևանի «Միկա-Երևանը» ակումբային թիմերի միջև հաղթեց Հին աշխարհի առաջնությանը:

ՖԻԴԵ-ի երկրների հուլիս ամսվա վերջին վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը 161-րդ շախմատի ֆեդերացիաների շարքում:

3. Հայ «շախմատի Բեքհեմ»

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկար տարիներ եղել է համաշխարհային մակարդակի լավագույն շախմատիստներից մեկը: Մի շարք հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող՝ ՖԻԴԵ-ի Գրան պրի 2008/2009, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, աշխարհի բլից մրցաշարի չեմպիոն (2010): Հայաստանի հավաքականի կազմում նա երեք անգամ դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող:

Արոնյանին անվանում են ունիվերսալ խաղացող, ով կարող է զարմացնել փորձառու շախմատիստներին հանկարծակի իմպրովիզով: Հակառակորդներին սխալների դրդելով՝ նա անխնա լուծում է նրանց հարցերը: Հայտնի CNN լրատվական ալիքը Լևոն Արոնյանին անվանել է «շախմատի Բեքհեմ» և Հայաստանի ազգային հերոս:

4. Դպրոցներում շախմատի ուսուցանումը

2011 թվականից ի վեր շախմատը ներառվել է դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրում`Հ Հ նախկին ղեկավար, երկրի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Այս առարկան ուսումնասիրում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-4-րդ դասարանների աշակերտները: Բացի այդ, այսօր շախմատի դպրոցներ են գործում Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձով հետաքրքրված են մի շարք երկրներում, մասնավորապես, Իսլանդիայում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում:

5. Աշխարհում մեկ շնչի հաշվով գրոսմայստերների թվով առաջատարը Հայաստանն է

Հայտնի է, որ երեք միլիոնանոց Հայաստանը աշխարհում ունի մեկ շնչի հաշվով ամենամեծ գրոսմայստերների թիվը: Հայտնի վարպետների հետ հավասար, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, առանձնացվում են նաև երիտասարդ շախմատիստներ: Նրանց թվում են Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը: 

Հուշումներ երկրպագուների համար

Մի քանի օրից` հուլիսի 22-ին, կմեկնարկի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված առցանց շախմատի օլիմպիադան, որը կտևի մինչև օգոստոսի 30-ը: Հայաստանը կմասնակցի ուժեղագույն կազմով:
Տղամարդիկ՝ Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան (հիմնական կազմ); Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան (պահեստայիններ): Թիմի ավագ և մարզիչ` Արշակ Պետրոսյան:
Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան (հիմնական թիմ); Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան (պահեստայիններ): Մարզիչ - Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկան մասնակիցների թվում`Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան (հիմնական թիմ); Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան (պահեստայիններ): Մարզչ՝ գրոսմայստեր Արտաշես Մինասյան: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:32
23 Սեպտեմբերի 2020
Հայկական սուզորդական ակումբի անդամն աշխարհի ռեկորդ է սահմանել (ՖՈՏՈ)
Հայկական սուզորդական ակումբի անդամն աշխարհի ռեկորդ է սահմանել. ՖՈՏՈ
19:15
22 Սեպտեմբերի 2020
Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթ
Սեպտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթ, 1 շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր ծայրամասերում գտնվող երեխաներին կմիավորի մեկ բան՝ ՖՈՒՏԲՈԼԸ
19:03
13 Սեպտեմբերի 2020
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում (ՖՈՏՈ)
Օզբիլիսը սեփական միջոցներով ֆուտբոլային խաղադաշտ է կառուցել Ավանում. ՖՈՏՈ
17:23
13 Սեպտեմբերի 2020
«Անպարտելի» Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին ու ստիպել, որ նա փախչի (ՎԻԴԵՈ)
«Անպարտելի» Զորավոր Պետրոսյանը ջախջախել է մրցակցին ու ստիպել, որ նա փախչի. ՎԻԴԵՈ
13:00
10 Սեպտեմբերի 2020
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավաքականի նախորդ 2 խաղերում
22:37
08 Սեպտեմբերի 2020
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ (ՖՈՏՈ)
Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ. ՖՈՏՈ
10:09
08 Սեպտեմբերի 2020
Ինչու՞ հավաքական չեկավ Հենրիխ Մխիթարյանը. ԶԼՄ
Ինչու՞ հավաքական չեկավ Հենրիխ Մխիթարյանը
12:25
07 Սեպտեմբերի 2020
Սկանդալ US Open-ում. ինչպես աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հարվածեց մրցավարին ու որակազրկվեց (ՎԻԴԵՈ)
Սկանդալ US Open-ում. ինչպես աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը հարվածեց մրցավարին ու որակազրկվեց. ՎԻԴԵՈ
19:47
06 Սեպտեմբերի 2020
Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել
14:18
06 Սեպտեմբերի 2020
Վարդանյանի և Կոկովի մենամարտն ավարտվել է սկանդալով (ՎԻԴԵՈ)
ACA 110 մրցաշարում Էդուարդ Վարդանյանի և Մոհամեդ Կոկովի հանդիպումն ավարտվել է սկանդալով. ՎԻԴԵՈ
20:48
05 Սեպտեմբերի 2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին տուրում զիջեց մակեդոնացիներին
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականին
21:14
04 Սեպտեմբերի 2020
Մնում եմ «Բարսելոնայում». Մեսսի
«Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ իր ապագայի մասին