ՀՖՖ-ն տեղեկություն է հրապարակել Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վերաբերյալ
24.09.2025,
14:09
Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՖՖ-ն տեղեկություն է հրապարակել Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի վերաբերյալ:
2025 թ.-ի հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թ.-ի առաջնության որակավորման փուլի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։
Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան։ Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա լինել խաղին, կարող են գնել տոմսեր՝ անցնելով ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, «Ավիվա» մարզադաշտում երկրպագուներին հատկացված տեղադիրքին երկրպագուները կարող են ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարում:
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում



