ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»- «Լեսթեր» հանդիպման լավագույն խաղացող:
Մխիթարյանի թիմը ջախջախել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ին 3:0 հաշվով:
«Մեկ գոլ, մեկ գոլային փոխանցում և գերազանց ներկայացում: Հենրիխ Մխիթարյանը հանդիպման լավագույնն է»,- ասվում է ակումբի Facebook-ի էջում:
Ինքը՝ Մխիթարյանը, իր էջում շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին սատարելու համար:
Կիրակի հայ կիսապաշտպանն օգնել է մանկունիանցիներին ջախջախել «Լեսթեր»-ին:
Հանդիպման
42-րդ րոպեին Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը, իսկ երկու րոպե անց Զլատան Իբրահիմովիչը երկրորդ գոլն է խփել:
Արդեն երկրորդ խաղակեսի սկզբում Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, որից հետո Խուան Մատան խփել է վճռորոշ գոլը: -0-