ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չքնաղ գոլ խփեց «Սանդերլենդի» հետ խաղում։
86–րդ րոպեին հայ կիսապաշտպանը գնդակը «կարիճի հարվածով» ուղարկեց հակառակորդի դարպաս Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո։
Խաղի ավարտից գրեթե 30 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Մխիթարյանի գոլն օգնեց «ՄՅու»–ին հաղթանակ գրանցել 3։1 հաշվով։ Խաղում «ՄՅու»–ի մյուս գոլերի հեղինակներն են` Բլինդը (39) և Իբրահիմովիչը (82)։ 90–րդ րոպեին Բորինին մեկ գոլ խփեց։
Մխիթարյանը պրեմիեր լիգայի իր առաջին գնդակը խփեց դեկտեմբերի 11–ին «Տոտենհեմի» հետ խաղում։ -0-