Հենրիխ Մխիթարյանը դարձել է Անգլիայի Սուպերգավաթակիր

07.08.2016, 23:55
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Սուպերգավաթակիր է դարձել:
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Անգլիայի Սուպերգավաթակիր
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Սուպերգավաթակիր է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Նախորդ կիրակի մանկունիացիներն Անգլիայի գավաթակրի կարգավիճակով հաղթանակ են տարելՊպրեմիեր լիգայի հաղթող «Լեսթերի» նկատմամբ 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակներն էին  Ջեսի Լինգրադը և Զլաթան Իբրահիմովիչը (Մանչեսթեր Յունայթեդ), Ջեյմի Վարդին (Լեսթեր):

Մխիթարյանը դաշտ է դուրս եկել խաղի վերջում։

Մանչեսթեր Յունայթեդն Անգլիայի սուպերգավաթակիր է դառնում 21-րդ անգամ։ -0-