Հենրիխ Մխիթարյանն ինքնագրով շապիկ է նվիրել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
12:33
30 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից նրա ինքնագրով շապիկ է նվեր ստացել:
«Շատ շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանն այս հիանալի նվերի համար՝ մենք այն սիրով կպահենք»,- գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը Twitter-ի իր միկրոբլոգում՝ ուղեկցելով գրառումը #MUFC հեշթեգով: -0-