Հենրիխ Մխիթարյանը` հետխորհրդային տարածքի երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակում
19.03.2019,
10:38
Ռուսական մարզական պարբերականն ընտրել է հետխորհրդային տարածքի երկրների գործող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Евро-Футбол.ру» ռուսական մարզական պարբերականն ընտրել է հետխորհրդային տարածքի երկրների գործող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, հայտնում է news.myseldon.com–ը։
Ցուցակում է նաև Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Լոնդոն տեղափոխվելուց հետո Մխիթարյանը նախկին մակարդակը ցույց չի տալիս։ Բայց այժմ նա փորձում է վերակենդանացնել կարիերան «Արսենալում»»,– գրում է աղբյուրը։
Ինչպես նշում է պարբերականը, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, դեռ խոսք ունի ասելու անգլիական ֆուտբոլում։
«Վերջերս Հենրիխը վերականգնվել է նախաթաթի ոսկրի կոտրվածքից հետո։ Վերջին խաղերում հայ մարզիկն անընդհատ աչքի է ընկել գոլերով և փոխանցումներով։ Հնարավոր է, Մխիթարյանը լիցքավորվի վստահությամբ և դուրս գա այն մակարդակին, որը ցույց էր տալիս «Բորուսիայում»»,– գրում է պարբերականը։
Թոփ–10–ում են նաև Ալեքսանդր Զինչենկոն, Ալեքսանդր Գոլովինը, Դենիս Չեռիշևը, Ալան Ձագոևը, Յարոսլավ Ռակիցկին, Անդրեյ Յարմոլենկոն, Եվգենի Կոնոպլյանկան, Ռուսլան Մալինովսկին, Ֆյոդր Չալովը։ -0-

Загружается новость ...
"Право"