ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է անցնել Միլանի «Ինտեր», ինչպես գրում է
Football Italia-ն այդ մասին հայտնում է Corriere dello Sport թերթը:
Հոդվածում նշվում է, որ «Ինտերի» ներկայացուցիչները աշխատում են Մխիթարյանին ձեռք բերելու գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ, և կապի մեջ են գտնվում նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«Սակայն դեռ պարզ չէ` կմնա հայ ֆուտբոլիստը վարձակալության մեջ, թե՞ կանցնի մշտական հիմունքներով», - նշվում է հոդվածում:
Загружается новость ...
"Право"
Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ կիսապաշտպանը, հնարավոր է, վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»։ 101 Great Goals–ի տվյալներով, Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է ակումբում ստեղծված իրավիճակից։ Նոյեմբերի վերջին Մոուրինյուն հայտարարել է, որ սկսել է ավելի հազվադեպ խաղադաշտ հանել կիսապաշտպանին այն պատճառով, որ Հենրիխը սկսել է իրեն վատ դրսևորել խաղերում։
Նշենք, որ Մխիթարյանն այս խաղաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 17 հանդիպումներում` խփելով երկու գոլ և կատարելով հինգ փոխանցում:–0–