Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, թե երբ տեղի կունենա իր հեղինակած գրքի շնորհանդեսը (ՎԻԴԵՈ)
22.01.2026,
14:35
Հենրիխ Մխիթարյանը հայտնել է իր հեղինակած գրքի շնորհանդեսի օրը․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվար․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի մասին։
«Շուտով լույս է տեսնելու իմ գրքի հայերեն հրատարակությունը, որն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Գրքում փորձել եմ անկեղծորեն խոսել ոչ միայն հաջողությունների, այլև դժվար պահերի մասին, այն մասին, թե ինչ է նշանակում չհանձնվել, մնալ մարդ և պատասխանատվություն կրել թե քո մասնագիտության, թե երկրի, թե քո անունի առաջ», - ասել է ֆուտբոլիստը։
Նա հայտնել է, որ շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին։ Գիրքը կոչվում է «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»։

