ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Շվեյցարիայի Նյոնում կայացած վիճակահանության արդյունքում որոշվել է Չեմպիոններրի լիգայի առաջին փուլում Մարտունիի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մրցակիցը:
Հայկական ակումբը մրցաշարի մեկնարկում կմրցի Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ: Առաջին խաղերը տեղի կունենան հունիսի 28-ին կամ 29-ին, պատասխան խաղերը` հուլիսի 5-ին և 6-ին:
Հաջողության դեպքում հաջորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի Թբիլիսյան «Դինամոյի» հետ: Երկրորդ փուլի խաղերը տեղի կունենան հուլիսի 12-ին կամ 13-ին, պատասխան հանդիպումները` հուլիսի 19-ին կամ 20-ին:
Եվրոպայի լիգայում Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիայի» հետ, արծաթե մրցանակակիր Գյումրիի «Շիրակը»` վրացական «Դիլայի» հետ, իսկ բրոնզե մեդալակիր Երևանի «Փյունիկը»` Ջիբրալթարի «Եվրոպա» թիմի հետ:
Որակավորման փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները` հուլիսի 7-ին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում