Հայտնի ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն կայցելի Հայաստան (ՎԻԴԵՈ)

12.05.2025, 22:02
Յուվենտուսի հայաստանյան ակադեմիայի բացմանն ընդառաջ․ հռչակավոր ֆուտբոիստ Դավիդ Տրեզեգեն կայցելի Հայաստան․ ՎԻԴԵՈ
Հայտնի ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն կայցելի Հայաստան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդ, և ներկայումս FIFA-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն կժամանի Հայաստան։

Նա մայիսի 29-ին Երևանում կմասնակցի Յուվենտուսի Հայաստանի ակադեմիաների պրեզենտացիային, նշվում է ակադեմիայի Instagram–ի էջում։

«Բարև Հայաստան, բարև Երևան։ Ես Դավիդ Տրեզեգեն եմ և ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի վերջին ձեզ հետ կլինեմ «Յուվենտուս» ակումբի ֆուտբոլային ակադեմիաների շնորհանդեսին նվիրված միջոցառմանը։ Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպման, շուտով կհանդիպենք», - հայտարարել է Տրեզեգեն տեսանյութում։

2024 թվականի ապրիլին իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը հայտարարեց Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա բացելու մտադրության մասին։ Նույն թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունը տարածք հատկացրեց Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում՝ Աճառյան 20/4 հասցեում, ակադեմիան կկառուցի «Յուվենտուսի» հայ գործընկերը՝ Next Gen Sports LLC-ն։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարում նախագծում ներդնել 1 միլիարդ դրամ (ավելի քան 2.5 միլիոն դոլար):