Հայկ Մարտիրոսյանը դարձել է Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող
29.06.2017,
21:02
Ջերմուկում անցկացվել է շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ջերմուկում անցկացված շախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարի եզրափակչում, միանգամից երեք շախմատիստ 9 հնարավորից վաստակեց 7-ական միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Սակայն Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն առաջ է անցել գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) և Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով դառնալով մրցաշարի հաղթող։
Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:
Ասրյանի հուշարցաշարին մասնակցել է 13 երկրի 92 շախմատիստ, այդ թվում 21 գրոսմայստեր: -0-

Загружается новость ... "Лево"