Հայկ Սարգսյանը արծաթե մեդալ է նվաճել հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

08.02.2026, 13:45
Հայկ Սարգսյանը  հրաձգության մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել։
Հայկ Սարգսյանը արծաթե մեդալ է նվաճել հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/. Հայկ Սարգսյանը հրաձգության մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել։

Ինչպես հայտնել է Հրաձգության ֆեդերացիան,մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսին Սարգսյանը զիջեց ընդամենը 1 միավոր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները՝ ստորև

- 10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև.

Մ16տ. / Դավիթ Խաչատրյան - 4-րդ տեղ,

-10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար.

Մ18տ. / Արմեն Գևորգյան - 9-րդ տեղ,

Մ16տ. / Արտակ Ամիրյան - 23-րդ տեղ։

Նշենք, որ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում փետրվարի 3-8-ը ընթանում է հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականը մրցմանը ներկայանում է 4 մարզիկով։