Հայեր են ձերբակալվել Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղերի գործով (ՎԻԴԵՈ)
11:23
11 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայեր են ձերբակալվել Իսպանիայում բացահայտված հանցավոր խմբավորման կազմում, որը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսիստներին կաշառելով` պայմանավորված խաղեր կազմակերպելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Պիրենեյան թերակղզու իրավապահ մարմինների տեղեկացմամբ, Քաղաքացիական գվարդիան ձերբակալել է 15 կասկածյալների։ Ընդհանուր առմամբ` գործով անցնում է 83 մարդ, այդ թվում` 28 մարզիկ, որոնցից մեկը մասնակցել է ԱՄՆ թենիսի վերջին բաց առաջնությանը։
Загружается новость ...
"Право"
Ինչպես կարծում է քննությունը, հանցավոր խմբավորումը կաշառել է թենիսիստներին, որ հետագայում համակարգվեն խաղերի դրույքները։ Օպերացիայի ընթացքում անցկացվել է 11 խուզարկություն իսպանական ինն արվարձաններում։ Արդյունքում առգրավվել է 167 հազար եվրո, փաստաթղթեր և համակարգիչներ։
Քննության վարկածով, քրեական խմբավորումը կաշառել է խաղացողներին Futures և Challenger մրցաշարերում, ընդհանուր առմամբ գրանցվել է մոտ 97 պայմանավորված խաղ։
Ոստիկանությունը քննում է հանցավոր բանդայի հնարավոր կապը հայ–բելգիական խմբավորման հետ, որի անդամները ձերբակալվել են Բելգիայում 2018 թվականի հունիսին, նրանք նույնպես կասկածվում են պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ։ -0-