Հայաստանն անցել է Համաշխարհային շախմատի առցանց օլիմպիադայի 1/4 եզրափակիչ

27.08.2020, 23:23
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը, շնորհիվ Հունաստանի հանդեպ տարած հաղթանակի, հասել է ՖԻԴԵ-ի Online համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլ
Հայաստանն անցել է Համաշխարհային շախմատի առցանց օլիմպիադայի 1/4 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը, շնորհիվ Հունաստանի հանդեպ տարած հաղթանակի, հասել է ՖԻԴԵ-ի Online համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլ, այս մասին ասվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Загружается новость ... "Лево"
Այսօր՝ օգոստոսի 27-ին, Լևոն Արոնյանը և Աննա Սարգսյանը հաղթել են իրենց պարտիաները 1/8 եզրափակչում, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մարտիրոսյանը խաղացել են ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է մրցակցին: Վերջնական հաշիվը՝ 2.5 - 3.5՝ հօգուտ Հայաստանի հավաքականի:

Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինի Հնդկաստանի ազգային հավաքականը:

Նախորդ օրը բարձրագույն խմբի C ենթախմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվել էր մրցաշարի ֆավորիտ՝ Ռուսաստանի հետ դիմակայությունում և C խմբում գրավել 3-րդ տեղը, հայտնում է chess.com կայքը : Միակ հաջող խաղում ռուս Ալեքսեյ Սարանան ավելի ուժեղ է դուրս եկել, քան Հայկ Մարտիրոսյանը Հայաստանից:

Ենթախմբում առաջին տեղի շնորհիվ Ռուսաստանը միանգամից քառորդ եզրափակչի ուղեգիր է ստացել, իսկ Բուլղարիան և Հայաստանն այսօր ստիպված էին խաղալ 1/8 եզրափակիչ: -0-