ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից` Հայաստանի կառավարության որոշմամբ։
Հայաստանի Հանրապետության «Համաձայն «Զինապարտության մասին» օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արաս Իհսանի Օզբիլիզին (ծնված՝ 1990 թվականի մարտի 9-ին, բնակության վայրը` ք. Երեւան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372 Ա որոշմամբ, Արաս Իհսանի Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արաս Իհսանի Օզբիլիզի 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասվում է որոշման մեջ:
Հաղորդվում է, որ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում