Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մարզիչ ունի
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է ծանրամարտի մեծահասակների հավաքականում իրականացվող փոփոխության մասին։
Ըստ հաղորդագրության, փոփոխությունները պայմանավորված են 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունով, ինչպես նաև՝ Օլիմպիական խաղերով։
Նշվում է, որ երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:
Ըստ հաղորդագրության, փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:
ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

