Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)
01.12.2025,
21:21
Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել Վարշավայում կայացած աշխարհի առաջնությունում․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 12 մեդալ է նվաճել Վարշավայում կայացած աշխարհի առաջնությունում։
Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալ, հայտնում է ֆեդերացիան Facebook–յան իր էջում։
Առաջնությանը մասնակցել է շուրջ 1400 մարզիկ աշխարհի 40 երկրից։ Հայաստանը հանդես է եկել 35 մարզիկով։

