ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն, հաղորդում է armsport.am-ը:
Ընդամենը 2 րոպե անց Ղազարյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վակոն:
Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Սարգիս Ադամյանը խփեց Հայաստանի հավաքականի հաղթական գոլը:-0-